Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Արևաբույրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.06.20 Արհեստական անհարթություն կառուցելու վերաբերյալ

2020 թվականի հունիսի 15-ին Արևաբույր համայնքով անցնող Երևան-Արտաշատ խճուղուն կից ճանապարհահատվածի վրա , երեխաների անվտանգությունն ապահովելու և մեքենաների երթևեկության վթարներից խուսափելու նպատակով համայնքում կառուցվել են արհեստական անհարթություններ:

03.02.20 Իրազեկման հանդիպում Արարատի մարզպետարանում
Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/ Exporter Developments Grants» ենթածրագիրը:Այն ֆինանսավորվում էՀամաշխարհային բանկի կողմից՝«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում։Նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է, ՓՄՁ֊ների հզորացման նպատակով դրանց արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների խթանումը։Հունվարի 24֊ից ծրագրի իրազեկման նպատակով հանրապետության մարզերում կազմակերպվում են հանդիպումներ՝ արտահանողների հետ։Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր ևս կայացած ... Մանրամասն
04.12.19 ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

2019 թվականի փետրվարի 5-ին և մայիսի 23-ին Արևաբույր համայնքում կատարվել են փողոցների խճապատման աշխատանքներ: Այդ աշխատանքերը  կրել են պարբերական բնույթ, որի արդյունքում բարեկարգվել են համայնքի գրեթե բոլոր փողոցները: Բարեկարգվել է նաև համայնքի տարածքում գտնվող հուշարձանային համալիրը:
2019 թվականի ապրիլի 4-ին և մայիսի 15-ին կատարվել են արտաքին լուսավորության աշխատանքներ համայնքի Վ.Սարգսյան, Խ.Աբովյան, Պ. Սևակ, Մասիսի, Կ.Դեմիրճյան և Իսակովի փողոցներում:
Սույն թվականի նոյեմբերի 26-ին համայնքապետարանի տարածքում, դպրոցի բակում և համայնքի  գերեզմանատանը կատարվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցի երեխաները և համայնքի բնակիչները:

 

07.11.19 Ավարտվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը
2020 թվականի սկզբին կայանալիք դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն Արտաշատի թիվ 3, Վեդու թիվ 1, Մասիսի թիվ 3 դպրոցների թիմերը: Հաղթող թիմը Արարատի մարզը կներկայացնի եզրափակիչ՝ հանրապետական փուլում:Մարզայինին ընդառաջ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը երեք տարածաշրջաններում անցկացվել է օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել է 89 հանրակրթական ուսումնական հաստատության թիմ՝ 4-ական մասնակցով (3 տղա, 1 աղջիկ):Թիմերից, մրցապայքարի արդյունքում, առաջին 3 հորիզոնականները գրավել են հետևյալ դպրոցների թիմերը⬇️Արտաշատի տարածաշրջան.1. Արտաշատի թիվ 3 հ/դ2. Արտաշատի թիվ 5 հ/դ3. Մխչյանի մ/դԱրարատի տարածաշրջան1. Վեդու թիվ 1 հ/դ2. Վեդու թիվ 2 հ/դ3. Արմաշի մ/դՄասիսի տարածաշրջան4. ... Մանրամասն
07.11.19 Արարատի մարզից Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել

Բաթումիում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը:

Արարատի մարզը ներկայացնող շախմատիստուհին 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի:

Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Մոտակա ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:

1


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Մասնակցային կառավարում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ.Արևաբույր, Արտաշատի խճուղի 14

077221517

jivan.manukyan.1990@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner