Այսօր: Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021թ.
Արևաբույրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.09.21 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՈՒՄ ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

 Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Արարատի մարզի Արևաբույր համայնքում տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն. փոքրիկների առաջ իր դռները բացեց «Արևիկ» մանկապարտեզը: Բացման արարողությանը ներկա էր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև մարզպետարանի այլ աշխատակիցներ: Միջոցառման ժամանակ երեխաներին ուրախացնելու էին եկել  ծաղրածու և մուլտհերոսներ: «Արևիկ» մանկապարտեզ հաճախում է համայնքի 34 երեխա:

01.09.21 ԱՐԵՎԱԲՈՒՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԻՎԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի` ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության և գիտության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Հատկապես առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին` մաղթելով նրանց գիտելիքի ձեռքբերման ձգտմամբ լեցուն լուսավոր ճանապարհ դպրոցում:
 Մաղթում եմ, որ այս ուսումնական տարում դուք մշտապես լցված լինեք սովորելու անսպառ ցանկությամբ և ունենաք բարձր առաջադիմություն, իսկ տարին  լինի արդյունավետ և նորանոր ձեռքբերումներով ու նվաճումներով լեցուն:

12.05.21 ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի համագյուղացիներ, հայտնում ենք ձեզ, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:

 

07.04.21 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ

ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,  ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԱՊՐԻԼԻ 7-Ի` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ, ՄԱՂԹՈՒՄ ՔԱՋԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ:

17.06.20 Արհեստական անհարթություն կառուցելու վերաբերյալ

2020 թվականի հունիսի 15-ին Արևաբույր համայնքով անցնող Երևան-Արտաշատ խճուղուն կից ճանապարհահատվածի վրա , երեխաների անվտանգությունն ապահովելու և մեքենաների երթևեկության վթարներից խուսափելու նպատակով համայնքում կառուցվել են արհեստական անհարթություններ:

03.02.20 Իրազեկման հանդիպում Արարատի մարզպետարանում
Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/ Exporter Developments Grants» ենթածրագիրը:Այն ֆինանսավորվում էՀամաշխարհային բանկի կողմից՝«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում։Նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է, ՓՄՁ֊ների հզորացման նպատակով դրանց արտադրական, առևտրի և արտահանման կարողությունների խթանումը։Հունվարի 24֊ից ծրագրի իրազեկման նպատակով հանրապետության մարզերում կազմակերպվում են հանդիպումներ՝ արտահանողների հետ։Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր ևս կայացած ... Մանրամասն
1 2


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Մասնակցային կառավարում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ.Արևաբույր, Արտաշատի խճուղի 14
098100062
jivan.manukyan.1990@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner